ԱՆԳԼՈ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1878: Գաղտնի համաձայնագիր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման մասին. ստորագրել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ռ. Սոլսբերին և Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Պ. Շուվալովը մայիսի 30-ին: Սան Ստեֆանոյից հետո, հայտնվելով ավստրո-անգլիական զորեղ կոալիցիայի դեմ հանդիման, Ռուսաստանը ստիպված էր զիջումներ անել և Մեծ Բրիտանիայի հետ կնքել համաձայնագիր, որով ռուսական կառավարությունը հրաժարվում էր միացյալ Բուլղարիա ստեղծելու իր մտադրությունից: Իսկ Արևմտյան Հայաստանում գրված որոշ տարածքներ վերադարձվում էին Թուրքիային: Բայց այդ ռուսակա կողմը Մեծ Բրիտանիային հավաստիացնում էր, որ ապագայում «Ռուսաստանի սահմանը չի ընդարձակվի Ասիական Թուրքիայի կողմից»: Համաձայնագրի 7-րդ հոդվածում Արևմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացման վերաբերյալ Սան Ստեֆանոյի նախնական պայմանագրում եղած սուլթանական կառավարության «... խոստումները պետք է տրվեն ոչ թե բացառապես Ռուսաստանին, այլ նաև Անգլիային»: Այդպիսով, Ռուսաստանը փաստորեն զրկվում էր արևմտահայերի դրության բարելավման հարցում զրկվում էր իր գերակա դերից: Անգլո-ռուսական համաձայնագիրը շատ բանով կանխորոշեց Հայկական հարցի վերաբերյալ 1878-ի Բեռլինի կոնգրեսի որոշումները:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» , Երևան, 1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am