Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Անգլո-հայկական միություններ

  ԱՆԳԼՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 19-րդ դարի 90-ական թթ. ի պաշտպանություն հայ ժողովրդի իրավունքների ստեղծված անգլիական հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Դրանց մեջ ընդգրկված էին բրիտանական կառավարության ու պառլամենտի անդամներ, հասարակական ու կրոնական գործիչներ: Անգլո-հայկական միությունները հիմնել է Ջ. Բրայսը, 1893-ին: Նրա նախագահն էր անգլական պառլամենտի անդամ Ֆ. Սթիվենսոնը, պատվավոր քարտուղարը` կառավարության գանձապետ է. Էթկինը: Միությունը գտնվում էր լիբերալ կուսակության ազդեցության տակ: Մյուս կազմակերպությունը` «Գրովենոր տան միությունը», ստեղծվել էր լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության աջակցությամբ: Նրա նախագահը Վեստմինստերի դուքսն էր, իսկ ակտիվ անդամներից մեկը` Մ. Մաքկոլը: Անգլո-հայկական միությունները զգալի աշխատանք էին տանում արևմտահությանը նյութական օգնություն կազմակերպելու գործում, մամուլում լուսաբանում էին Օսմանյան կայսրությունում հայերի ծանր վիճակը, Հայկական հարցիլուծման հնարավոր ուղիները և այդ իմաստով ճնշում գործադրում բրիտանական կառավարության վրա` այդ քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.:

 


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am