ԱՀԱՐՈՆՅԱՆ Գերսամ Փանոսի (1916-1981), հասարակական-քաղաքական գործիչ, գրող (Լիբանան): Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից, այդ կուսակցության պաշտոնաթերթ «Զարթոնքի» խմբագիր (1948-81): Իր ստեղծագործություններում արծարծել է Հայկական հարցի ծագման, էության, հայ ազատագրական պայքարի, ցեղասպանության դրդապատճառների խնդիրները: Ահարոնյանը գտնում էր, որ չպետք է թույլ տալ Հայկական հարցի մոռացումը կամ անտեսումը, որ արդի պայմաններում այդ հարցի բնական լուծումը Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական տարածքների գրեթե մի մասի ազատագրումն ու կցումն է գոյություն ունեցող հայկական պետությանը (Ահարոնյանի կենդանության օրոք` Հայկական ԽՍՀ-ին):  Ահարոնյանն առաջարկում էր ստեղծել հայ դատի հետապնդման կենտրոնական մարմին, ի նպաստ Հայ դատի նախապատրաստել միջազգային հասարակական կարծիք և հայկական տարածքների հարցը դարձնել ՄԱԿ-ի քննարկման առարկա: Արաբ. գրել է «Հայկական հարցը արաբ հասարակական կարծիքի առաջ» (1965) աշխատությունը: Խմբագրել և հրատարակել է «Հուշամատյան Մեծ եղեռնի. 1915-1965» ժող. (1965):

 

Գրականության ցանկ

 

«Հայկական Հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am