Աղայան Ծատուր Պավելի (1912-1982), պատմաբան: ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը: <<Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից>> (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թթ-ից մինչև 1920-ը, առանձին գլուխներ նվիրված են 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային ազատագրական պայքարի վերելքին, 1915-ի հայերի ցեղասպանությանը, 1919-21-ի Կիլիկիայի դեպքերին, Ժողովրդական հերոս Անդրանիկի գործունեությանը և այլն: <<Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը>> (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկվել է 1918-1920-ին հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները և այլն: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրք. հարցերն Աղայանը արծածել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թթ. կեսը իշխող տեսակետի. բացասական գնահատական է տվել 1920-ի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918-ի հայկ. պետականության` հանձինս Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն: Տե՛ս ավելին:
«Հայկական հարց»,Երևան,1996թ.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am