Ադոսիդես (Adossides). ֆրանսիացի լրագրող, ազգությամբ` հույն: Փաստական հարուստ նյութի (Թուրքիայում օտարերկրյա հյուպատոսների զեկուցագրեր, կաթոլիկ առաքելությունների պաշտոն, հաշտվություններ, եվրոպացի և ամերիկացի քարոզիչների գրառումներ, նամակներ, Ադանայում և Կիլիկիայի այլ բնակավայրերում հայկական կոտորածների ականատեսների վկայություններ, մամուլ և այլն) առարկայական և մանրամասն ուսումնաիրության հիման վրա գրել է «Հայերը և երիտթուրքերը. Կոտորածը Կիլիկիայում» (1910 թ.) գիրքը: Ադոսիդեսը նկարագրում է 1909-ին երիտթուրքերի կազմակերպած հայկական կոտորածները Ադանայում և շրջակայքում, նշում, որ դրանք իրականացրել են թուրք կանոնավոր զորքերը և վարժեցված հրոսակախմբերը: Ադոսիդեսին զարմացրել է այն աննկարագրելի դաժանությունը, որով ուղեկցվել է հայերի կոտորածը:
Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am