Ադալյան Ռուբեն Պողոսի (ծնվել է 1955 թ.). պատմաբան (ԱՄՆ): Պատմական գիտությունների դոկտոր (1985): Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) պատմության ֆակուլտետը: Դասավանդում է Վաշինգտոնի Ջորջթաուն և Ջորջ Վաշինգտոն համալսարաններում (կարդում է Կովկասի, մասնավորապես, Անդրկովկասյան հանրապետությունների 19-20-րդ դդ քաղաքական պատմությունը): Ամերիկայի Հայկական համագումարի հետազոտության և վերլուծության բաժնի տնօրեն է, "Monthly Digest of News from Armenia" («Հայաստանի լուրերի ամերկյան ամփոփագիր») պաշտոնաթերթի խմբագիրը: Ուսումնասիրությունների առարկան է հայերի ցեղասպանությունը, Հայ դատը, հայ սփյուռքի պատմությունը, հայ պատմագրության հարցերը (Նիկողայոս Ադոնց, Մխիթարյան միաբաններ և այլն): Հավաքել, ֆիլմագրել և հրատարակել է ԱՄՆ-ի արխիվներում պահպանված հայերի ցեղասպանության վերաբերյալ 37.000 էջ փաստաթուղթ ("Guide to the Armenian Genocide in the USA Archives, 1915-1918". 1994): 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան,1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am