Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Աբրահամյան Մարտիրոս Բաշգյառնեցի

Աբրահամյան Մարտիրոս.  Բաշգյառնեցի Մարտիրոս (1886. գ. Բաշ Գյառնի (Երևանի գավառում)-1957. Թեհրան). ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Կրթությունը սատացել է ծննդավայրում: 1904-ին մտել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբի մեջ: 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գործել Կոտայքում, ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել Սիսիանի և Գողթենի պաշտպանությանը: 1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանի հեղափոխությանը: Ցարական իշխանությունները ձերբակալել են նրան և 1909-11-ին բանտարկել Երևանի, ապա Նովոչերկասկի բանտերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-16-օգոստոս) եղել է հարյուրյակի հրամանատար` Դրոյի կամավոր 2-րդ գնդի կազմում: 1918-ին որպես հեծյալ զորախմբի հրամանատար մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին, աչքի ընկել խիզախությամբ: 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին պաշտպանել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարգարայի կամուրջը: 1920-ի դեկտեմբերին գործել է Զանգեզուրում, 1921-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը: Նրա զորամասը գրավել է  Քանաքեռն ու Երևանը, գրոհել բանտի վրա և ազատել քաղ. շատ գործիչների: 1921-ից` վտարանդի, ապրել է Թեհրանում:

  

 

Գրականության ցանկ

 «Հայկական հարց»,Երևան,1996թ.:

 

 

 

 

 


 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am