Աբեղյան Արտաշես Գաբրիելի. ծնվել է 1877-ին, Աստապատ, Նախիջևանի գավառում: Բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ: ՀՅԴ կուսակցության անդամ: Սովորել է ծննդավայրի, ապա Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, Էջմաիծնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում՝ Մարբուրգի, Լայպցիգի և Բեռլինի համալսարններում, ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1905-1919-ին ուսուցչություն է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանայան դպրոցներում: Աշխատակցել է ժամանակի մամուլին:  Գրել է պատմաբանասիրական աշխատություններ («Քննություն Աստվածաշնչի հին հայերենի թարգմանության», 1906. «Թլվատ Դավիթ» 1902 և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ: 1919-1920-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ էր, խորհրդային իշխանության հաստատումից հետո` քաղաքական վտարանդի: Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1922-1945 թթ.), ապա` Մյունխենի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է 1942-ին Բեռլինում ստեզծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից», «Հայաստանի քաղաքական ինքնավարության» վերականգնումը: մահացել է 1955-ին Մյունխենում:

 

 

Գրականության ցանկ
 
«Հայկական հարց»,Երևան,1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am