Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արաքս հայագիտական և քաղաքական շաբաթաթերթ

«ԱՐԱՔՍ», հայագիտական և քաղաքական շաբաթաթերթ: Հրատարակվել է 1905-07-ին, Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում (ԱՄՆ): Խմբագիր՝ Վ. Շահենի (Հ. Հակոբյան): Լուսաբանել է Արևմտյան Հայաստանի գյուղացիության ծանր վիճակը, մերկացրել թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը՝ դրանք համարելով հայերի ազգային-ազատագրական պայքարի իրական պատճառները: Կոչ է արել հայերին՝ չհեռանալ հայրենիքից և գործուն քաղաքական պայքար մղել: Սուր քննադատության է ենթարկել ցարական կառավարությանը՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ նրա երկդիմի քաղաքականության և Արևելյան Հայաստանում և Այսրկովկասում հայ-թաթարական ընդհարումներ հրահրելու համար, անիրական համարել Արևմտյան Հայաստանի ազատագրումը Ռուսաստանի ուժով: Քարոզել է հայ քաղաքական կուսակցությունների համախմբման գաղափարը: Ամբողջ Հայաստանի ազատագրության գործում որոշակի դեր է վերագրել Արևմուտքի երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին վերջինիս համարելով առաջադիմական գաղափարների հիմնական կրողը:

Ա. Մելքոնյան


Գրականության ցանկ

«Հայկական հարց », Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am