ԱՐԲԱՇ ՍԱՄԻՐ, արաբ լրագրող, հայագետ (Սիրիա): 1991-ին Բեյրութում լույս է տեսել Արբաշի «Հայաստան, հող և ժողովուրդ» աշխատությունը՝ գրված աղբյուրագիտական լայն հենքի վրա: Հեղինակը ճշմարտացիորեն տվել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հանգամանորեն լուսաբանել է օսմանյան սուլթանների քաղաքականությունը հայերի նկատմամբ Արևմտյան Հայաստանը նվաճելուց հետո մինչև XX դ. 10-ական թթ. վերջը: Մասնավորապես անդրադարձել է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի բռնակալության շրջանին, երբ սկսվել է հայերի ցեղասպանությունը: Ամենայն մանրամասնությամբ նկարագրել է 1894-96-ի ջարդերը, քննադատել եվրոպական պետություններին, որոնք գործնական որևէ բան չարեցին՝ կանխելու այդ կոտորածները: Երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը, ինչպես մեկնաբանում է Արբաշին, հայերին վերացնելով Հայկական հարցը լուծելու նրանց նպատակն էր, ձգտումն էր նաև Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներն բռնի թուրքացնելով ստեղծել «մաքուր» թուրքական պետություն: Ներկայացնելով ղարաբաղյան հիմնահարցը և նրա հանդեպ հանդես բերելով անաչառ մոտեցում՝ Արբաշին ասել է ճշմարտությունը և այն հասցրել արաբ հասարակայնությանը:
Ն. Հովհաննիսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am